СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Յուրաքանչյուր կենդանի էակ գտնվում է միջավայրի և նրանում գոյատևող այլ օրգանիզմների հետ սերտ փոխհրաբերութան պայմաններում։ Կենդանի էակների տարածվածությունը միջավայրում սահմանափակվում է մի շարք գործոնների առկայությամբ, ինչպես օրինակ, , , լույս, սննդանյութ և այլն։ Այդ պատճաով նրանք հարմարվում են սահմանփակ գոյապայմաններին։ Օրգանիզմը բաց համակարգ է, որովհետև միջավայրից նրա մեջ թափանցում են անհրաժեշտ նյութեր, էներգիա և միջավայր է արտազատվում օրգանիզմի կենսագործունեության արգասիքներ։ Կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետևանք է , երկրի , , , և այլն։ Իսկ ինչպե՞ս բնորոշել կյանքը, ո՞րն է նրա նյութական հիմքը։ Կատարվել են բազմաթիվ փորձեր կյանքի, կենդանի նյութի գիտական ընդհանրացված բնորոշման համար, ընդգրկելով նրան բնորոշ ընդհանուր հատկությունները։ Ժամանակակից պատկերացմամբ, բոլոր կենդանի էակները կազմված են և սպիտակուցներից ()։ Կյանքի սուբստրատի բնորոշ առանձնահատկությունը նրա որոշակի կառուցվածքն է։ Նրանում կատարվում են բազմաթիվ կենսաքիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են խիստ կանոնավոր, ներդաշնակ և միջավայրի հետ սերտ փոխազդեցության պայմաններում։ Ըստ կենսաքիմիկ Վ․ Ա․ Էնգելհարդի՝ կենդանի նյութի հատկությունն է ջերմային, քաոտիկ, անկանոն շարժումները դարձնել կանոնավոր ներդաշնակ համակարգ․ դա հակազդեցություն է աճող ։ Էնթրոպիայի էությունն այն է, որ բոլոր ձևերը փոխակերպվում են ջերմային էներգիայի և այն հավասարաչափ տարածվում է միջավայրի առարկաների միջև։ Սակայն ի տարբերություն անկենդան միջավայրի՝ կենդանի օրգանիզմում առաջացած էներգիան հավասարաչափ չի տարածվում, այն ավելի շատ է օգտագործում այն օրգանը, հյուսվածքը, բջջախմբերը, որոնք ավելի շատ աշխատանք են կատարում։ Ստացվում է այնպես, թե կենդանի նյութը չի ենթարկվում էնթրոպիայի սկզբունքին՝ ։ Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կենդանական համակարգում էնթրոպիայի նվազումը իրականանում է միջավայրում նրա ավելացման, աճման շնորհիվ։ Կենդանի օրգանիզմը բաց համակարգ է, նա միջավայրից անընդհատ կլանում է էներգիա, իր ներսում նվազեցնում է էնթրոպիան՝ մեծացնելով այն արտաքին միջավայրում։ Իսկ ինչպես բնորոշել կյանքը, կենդանի նյութը՝ իր բազմաբնույթ և յուրովի հատկություններով։ Մեր բնորոշմամբ՝ կենդանի նյութը նուկլեինաթթուների և սպիտակուցների համակցություն է, որը միացած է բազմաթիվ այլ քիմիական միացությունների հետ՝ կազմելով որոշակի կառուցվածք ու բաղադրություն ունեցող ինքնվերարտադրվող, ինքնակարգավորվող բաց համակարգ, որում ներդաշնակորեն ընթանում է ինֆորմացիայի, նյութերի և էներգիայի հոսք միջավայրի հետ փոխազդեցության, փոխկապակցության պայմաններում։ Այդ բնորոշման մեջ առանձնահատուկ տեղ են գրավում հետևյալ հիմնադրույթները․