СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Գրական ակնարկ
Ակնարկ պոլիմերների ստացման պատմությունից:
<<Պոլիմերիա>> հասկացությունը գիտության մեջ ներդրվել է շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսը 1833թ.-ին` իզոմերիայի (հունարեն <<իզոմերիոս>>` հավասարամաս կամ հավասարաբաժին բառից) մի տեսակն առանձնացնելու համար: Այդ ժամանակ ներկայիս պոլիմերները դեռևս հայտնի չէին, հանդիպող <<խեժացման>> ռեակցիաները համարվում էին անցանկալի, ստացվող խեժերն էլ ուսումնասիրված չէին:
Սինթետիկ պոլիմերներն առաջին անգամ հիշատակվել են 1838թ.-ին (պոլիվինիլքլորիդ) և 1839թ.-ին (պոլիստիրոլ):
Պոլիմերների քիմիան ձևավորվել է XIX դարի 60- ական թվականներին` ռուս քիմիկոս Ա. Բուտրելովի`օրգանական միացությունների կառուցվածքի տեսության ստեղծումից հետո: Գերմանացի քիմիկոս Հ. Շտաուդինգերի հետազոտությունները հիմք դրեցին պոլիմերների` որպես բարձրամոլեկուլային միացությունների մասին ժամանակակից պատկերացումներին:
Հետազոտության հիմնական ուղղությունները:
Աշխատանքներն իրականացվում են հետևյալ չորս ուղղություններով`
Արդիականությունը:
Ժամանակակից գիտության հիմնական թիրախներից մեկը բարձրամոլեկուլային միացությունների` պոլիմերների կառուցվածքի և դրանց ձևափոխման միջոցով նրանց հատկությունների կարգավորման բնագավառն է: Լաբորատորիաում կատարվող աշխատանքները նվիրված են հենց այդ բնագավառին` պոլիմերների կառուցվածքի փոփոխությունների տեսական հետազոտություններին, նրանց մեխանիզմների պարզաբանումներին, արտաքին գործոնների ազդեցությունը, մասնավորապես` արատների ազդեցությունը դիէլեկտրական ռելաքսացիայի վրա:
Տեխնիկական հագեցվածությունը:
Նշված աշխատանքների իրականացման ուսումնասիրությունների համար, օգտվել ենք հետևյալ սարքավորումներից և հաշվարկային- համակարգչային ծրագրերից (տվյալներն մշակվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (էհմ) օգնությամբ):
© 2020, Ղարիբյան Սրբուհի Միշա 338