СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Վարակաբանություն
Վիրուսային վարակաբանությունը բժշկագիտության բաժին է, որն ուսումանսիրում է մարդկանց վիրուսային իհվանդությունների փոխանցումը և կարգավորումը։ Վիրուսի փոխանցումը կարող է տեղի ունենալ ուղղահայաց՝ մորից երեխային և հորիզոնական՝ մարդուց մարդուն։ Ուղղահայաց փոխանցման օրինակ է ՁԻԱՀ-ի և հեպատիտ B-ի փոխանցումը, որի ժամանակ երեխան արդեն վարակված է ծնվում։ Ավելի հազվադեպ հանդիպող օրինակներից է և վիրուսները, որոնք մեծահասակների համար անվնաս են, բայց կարող են մահացու լինել և համար։
Պոպուլյացիայում վիրուսի տարածման ամենահանդիպող մեխանիզմը հորիզոնական փոխանցումն է։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ՝ սեռական հեղուկների (ՄԻԱՎ), , այդ թվում օգտագործված ներարկիչների (հեպատիտ C), () միջոցով, վարակված ջրի, սննդի կլանման (), վիրիոններով օդի ներշնչման (գրիպի վիրուս), տիրոջ մաշկը վնասող միջատների (, ) միջոցով։ Վարակի փոխանցման արագությունը կախված է պոպուլյացիայի խտությունից, վիրուսի հանդեպ ձևավորված իմունիտետ չունեցող զգայունակ մարդկանց քանակից,առողջապահակն վիճակից և եղանակային պայմաններից։
Վարակաբանությունը կիրառվում է վարակի տարածումը կանխելու համար։ Կախված վիրուսի բնույթից ձեռնարկվում են տարբեր կանխարգելիչ միջոցառումներ։ Սկզբում որոշվում է բռնկման պատճառը և նույնականացվում հարուցիչը։ Վիրուսի նույնականացումից հետո վարակը հնարավոր է կանխարգելել պատվաստումների միջոցով։ Եթե պատվաստումներն անհասանելի են, ապա կիրառվում է և ։ Շատ հաճախ վարակված մարդկանց մեկուսացնում են հասարակությունից. հայտարարվում է ։ 2001 թվականի դաբաղի բռնկումը կանխելու պատճառով սպանդի ենթարկվեցին հազարավոր կովեր։ 2007 և 2010 թվականներին Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկումների հետևանքով սպանդի ենթարկվեցին հազարավոր ընտանի խոզեր։ Կենդանիների և մարդու հիվանդությունների մեծ մասն ունի ինկուբացիոն շրջան, որի ժամանակ վարակի ոչ մի ախտանիշ չի դրսևորվում։ Վիրուսային հիվանդությունների ինկուբացիոն շրջանը կարող է տևել մի քանի օրից մի քանի շաբաթ։ Ինկուբացիոն շրջանին սովորաբար հաջորդում է վարակի փոխանցման շրջանը, երբ վարակված մարդը կամ կենդանին կարող է վարակել այլ մարդկանց և կենդանիներին։ Այս երկու շրջանների տևողության իմացությունը կարևոր է բռնկումների և համաճարակների կառավարման համար։ Եթե բռնկումը բերում է մեծ քանակով կենդանիների և մարդկանց վարակմանը, ապա այն անվանում են համաճարակ («էպիդեմիա»), իսկ եթե բռնկումը տարածվում է ամբողջ տարածաշրջանով, աշխարհամասով կամ ամբողջ աշխարհով՝ ։