СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Դերբայական դարձված

Категория: Русский язык

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Դերբայական դարձված»

Դասընթացի համառոտ նկարագրություն

Դասընթացի թիրախային խումբ` սովորողներ

Դասընթացի կառուցվածքը.

Թեմա 1 Դերբայան դարձված

  • Իմանալ ինչ է դերբայական դարձվածը

  • Կարողանալ տարբերել տրոհվող և չտրոհվող դերբայական դարձվածները` կիրառելով գրավոր խոսքում


Դերբայը իր լրացումներով կոչվում է դերբայական դարձված,որի գերադաս անդամը դերբայն է:

—Փորագրված նախշը շատ գեղեցիկ էր:

—Քարին փորագրված նախշը շատ գեղեցիկ էր:

—

—Դերբայների լրացումները կոչվում են կողմնակի:


—Հուշարձանի քարին փորագրված նախշը շատ գեղեցիկ էր:

—

— Հուշարձանի քարին փորագրվածը դերբայական դարձված է,որը կատարում է որոշչի շարահյուսական պաշտոն:

—

—Այդ որոշչի իմաստը հնարավոր է արտահայտել ոչ միայն դերբայական դարձվածով,այլև որոշիչ ստորադաս նախադասությամբ:

—Նախշը, որը փորագրված էր հուշարձանի քարին,շատ գեղեցիկ էր:

Հետևաբար հուշարձանի քարին փորագրված դերբայական դարձվածը և որը փորագրված էր հուշարձանի քարին ստորադաս նախադասությունը շարահյուսական հոմանիշներ են:



Դերբայական դարձվածի կետադրությունը



Դերբայական դարձվածը լինում է տրոհվող և չտրոհվող: Չեն տրոհվում համակատար և ենթակայական դերբայներով կազմված դերբայական դարձվածները (եթե բացահայտիչ չեն): Հիմնականում տրոհվում են անորոշ դերբայի գործիական և տրական հոլովով, ինչպես նաև հարակատար դերբայով (եթե նախադաս որոշիչ չէ) կազմված դերբայական դարձվածները:Տրոհվող դերբայական դարձվածները նախադասության մեջ նախադաս կամ վերջադաս լինելիս տրոհվում են բութով, իսկ միջադաս դիրքում ստորակետերով: 

Օրինակ` Հևիհև հետևելով Լիլիթին`Ադամը հասավ ոսկեվառ լճակին:

Ադամը,հևիհև հետևելով Լիլիթին,հասավ ոսկեվառ լճակին:

Ադամը հասավ ոսկեվառ լճակին`հևիհև հետևելով Լիլիթին:

Լուսաշող աչքերը խոնարհած` Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ:

Լիլիթը,լուսաշող աչքերը խոնարհած,կանգնել էր Աստծու առաջ:

Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ`լուսաշող աչքերը խոնարհած :

    Բարդ նախադասության կազմում դերբայական դարձվածի դիրքը որոշելու համար հաշվի է առնվում նրա տեղը տվյալ բաղադրիչ նախադասության մեջ, օրինակ` Ափին կանգնած մարդիկ աղաղակում էին`ձեռքերով դեպի աջ ցույց տալով, և եռանդագին շարժումներ անում:Այս նախադասության մեջ ձեռքերով դեպի աջ ցույց տալով դերբայական դարձվածը հետադաս է և տրոհվել է բութով, որովհետև գտնվում է առաջին բաղադրիչ նախադասության վերջում: Տրոհվող դարձվածից հետո դրվում է ստորակետ, եթե նույնիսկ ենթական չի փոխվում:

   Դերբայական դարձվածը չի տրոհվում մի շարք դեպքերում:

ա) Եթե նախադաս որոշիչ է,

օր.`Պարտեզում աճած  ծաղիկները շատ գեղեցիկ էին:

բ)  Եթե գտնվում է դիմավոր բայ + անորոշ դերբայ կամ     ստորոգելի + հանգույց  + անորոշ դերբայ կառույցների բաղադրիչների միջև,

օր.`Տղան սկսեց տարբեր ստեր հորինելով  ներկայացնել դեպքը:

      Աշակերտը մտադիր էր զանազան պատրվակներ հորինելով

ազատվել պատժից:

գ) Եթե գտնվում է հարկադրական եղանակի բայաձևերի միջև,

օր.`Պիտի քրտնաջան աշխատելով  հասնի մեծ բարձունքների:

դ) Եթե դարձվածին անմիջապես հաջորդում է օժանդակ բայ կամ էլ շաղկապը,

օր.`Նա այդ ամենը առավոտից մինչև երեկո աշխատելով  է ստեղծել:

      Նա տարբեր աշխատանքներ կատարելով  էլ կարղացավ մի քանի արհեստ սովորել:

ե) Եթե դարձվածի գերադաս անդամ դերբայը գործածված է գոյականաբար,

օր.`Մոտեցավ առաջին շարքում նստածին :

զ) Եթե դերբայական դարձվածին նախորդում կամ հաջորդում են սաստկական կամ սահմանափակման վերաբերականներ:

օր.`Գործը հենց նրա օգնելով  գլուխ եկավ:

       Նա ամբողջ օրն աշխատելով անգամ  չէր հասցնի ավարտել աշխատանքը:

Բարդ նախադասության բաղադրիչները կապող շաղկապին հաջորդող

դերբայական դարձվածը կարող է տրոհվել և՛բութով,և՛ստորակետներով,քանի

որ շաղկապը ո ՛չ դարձվածի անդամ է,ո ՛չ նախադասության,

օր.`Անձրևը սաստկանում էր,և,գյուղ հասնելով,մենք գիշերեցինք այնտեղ:

         Անձրևը սաստկանում էր,և գյուղ հասնելով`մենք գիշերեցինք այնտեղ:










Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!