СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Google-ում արդյունավետ որոնումներ կատարելու գաղտնիքները

Категория: Прочее

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Google-ում արդյունավետ որոնումներ կատարելու գաղտնիքները»

Google-ում արդյունավետ որոնումներ կատարելու գաղտնիքները

    1. Որոնում բաց թողնված բառով

Եթե ցանկանում եք պարզել որևէ արտահայտության բաց թողնված բառն, ապա դրա փոխարեն դրեք աստղանիշ, օրինակ՝ imagine all the * living for today։ Աստղանիշի փոխարեն պետք է բառ լինի, իսկ թե որն է այդ բառը, կասի Google-ը։ Մեջբերման մեջ որևէ բառ մոռանալու դեպքում ընդգրկեք միտքը չակերտներում և մոռացված բառի փոխարեն հավաքեք աստղանիշ՝ *: Օրինակ, «Իսկ ես * հողոտ, հողածին»

    1. Ինչպես գտնել ցանկացածը

Թվարկելով բոլոր փնտրվող բառերը ուղղահայաց սլեշի նշանով՝ | , Google-ը կփնտրի բոլոր կայքերում: Օրինակ, մուտքագրելով բնակարան Երևանում|Աբովյանում, որոնողական հսկան կփնտրի բնակարաններ երկու վայրերում:

    1. Բանալի բառեր

Մեկ նախադասության մեջ 2 բանալի բառ փնտրելու համար հարկավոր է բառերը միացնել իրար & նշանով:

Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին&Հրազդան

    1. Ինչպես բացառել բառը

Որևէ բառ որոնումից բացառելու համար որոնման տողում պետք է գրել այդ բառը, դիմացը առանց բացատի դնելով մինուս (-) նշանը: Օրինակ, Սուրբ Մարիամ ԱստվածածինՀրազդան: Կստանանք այն տվյալները, որոնք չեն առնչվում Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն: Կամ եթե Դուք որոնում եք Կռունկ երգի մասին ինֆորմացիա, ապա հաստատ չեք ցանկանում, որ որոնողական ցանկը առաջարկի նաև թռչունների մասին ինֆորմացիա: Այս դեպքում Դուք կարող եք մեկ նշանի միջոցով բացառել դա՝ Կռունկ -թռչուն: Որոնողական համակարգը, տեսնելով որ այս կամ այն հղումը պարունակում է թռչուն բառը, պարզապես կհանի այն որոնման արդյունքներից:

    1. Որոնում կայքում Google-ի միջոցով

Ենթադրեք ցանկանում եք կարդալ որևէ կոնկրետ գրառում www.news.am կայքում: Կարող եք կայքում որոնում անելու փոխարեն Google-ի որոնողական դաշտում գրել հետևյալ որոնման տարբերակը՝ բանալի բառ site: news.am և Գուգլը կցուցադրի միայն տվյալ կայքի գրառումները, որոնք պարունակում են այդ բանալի բառը: Այսինքն կայքում փնտրվածը գտնելու համար կօգնի site գործառույթը: Որոնողական տողում հարցման մեջ պետք է նշել site բառը, որից հետո այն կայքը, որից ուզում եք գտնել տեղեկություն: site-ից հետո չպետք է մոռանալ վերջակետ դնել: Օրինակ, աշխատանք site:internest.am

    1. Ինչպես փնտրել փաստաթղթեր

Փաստաթղթեր փնտրելու հարցում կօգնի mime գոծառույթը: Որոնման տողում պետք է գրել mime, վերջակետ և փաստաթղթի տեսակը` pdf կամ docx: Օրինակ, ռեզյումե mime:docx

    1. Բառի նշանակություն

Google-ում define: հավաքելուց հետո որոնողական հսկան ցույց կտա բառի բացատրությունը: Օրինակ՝ define: էպոս

    1. Փոխարկիչ

Մեկ մեծությունը մյուսով փոխարինելու համար անգլերենով պետք է որոնման տողում գրել, օրինակ, 1 inch to sm

    1. Փոխարժեք

Տարադրամի փոխարժեքն իմանալու համար որոնման դաշտում պետք է գրել, օրինակ 1 dollar to euro:

10.Ճշտել ժամանակը և եղանակը

Որևէ քաղաքում ժամը կամ եղանակը ճշտելու համար որոնման դաշտում պետք է հավաքել time կամ weather և քաղաքի անունը: Օրինակ, time Tokyo, weather Aghveran

11.Հաշվիչ

Եթե ցանկանում եք կատարել մաթեմատիկական հաշվարկներ, ապա որոնման դաշտում մուտքագրեք խնդիրը՝ 8 * 5 + 5։ Վարժության լուծման համար որոնման տողում պետք է մուտքագրել խնդիրը: Օրինակ` 5^3

12. Քեշային էջի որոնում

Google-ն իր սերվերներում պահում է էջերի քեշավորված տարբերակները: Այդտեղից որոնելու համար պետք է օգտվել cache: գործառույթից: Օրինակ, cache:internest.am

13. Թարգմանիչ

Մասնագիտացված թարգմանչական կայքեր չմտնելու համար որոնման դաշտում պետք է գրել translate բառը into լեզուն: Օրինակ` translate здравствуй into Armenian

14 ‹‹tab››-երի հնարավորությունը

Բոլորս գիտենք, որ որոնման դաշտի տակ առկա են ֆիլտրեր (‹‹Բոլորը››, ‹‹Նկարներ››, ‹‹Հոլովակներ››, ‹‹Նորություններ››, ‹‹Ավելին››), սակայն որպես կանոն բոլորս օգտվում ենք համապատասխան ֆիլտրից միայն նկար որոնելու դեպքում: Նորություն որոնելիս օգտագործեք համապատասխան ֆիլտրը, նույնը նաև հոլովակ որոնելու ժամանակ: Յուրաքանչյուր ֆիլտրն իր հերթին ունի ժամանակի, բանալի բառերի ֆիլտրեր, որոնք էլ ավելի մոտ արդյունքներ կառաջարկեն:

15 “…” նշանը՝ հստակ որոնման ժամանակ

Եթե հստակ որոնում եք անում, ապա կարիք չկա, որ Google-ը փորձի գուշակել: “ ” նշանի մեջ բանալի բառերը գրելու դեպքում Դուք Գուգլ որոնողական համակարգին հստակ ներկայացնում եք, որ գտնի պատասխաններ, որը կպարունակի Ձեր գրած պարտադիր բանալի բառերը հենց նույն հերթականությամբ: Հակառակ դեպքում Google-ը պարզապես ցուցադրում է արդյունքներ, որոնք պարունակում են Ձեր նշած բոլոր բանալի բառերը՝ անկախ հաջորդականությունից: Եթե ցանկանում եք որոնել որևէ կոնկրետ արտահայտության մեջ պարունակվող բառ կամ պահպանել բառերի հերթականությունն, ապա օգտագործեք անգլերեն չակերտներ “”։

16 link:

կայք որոնումը՝ որպեսզի գտնեք էջեր, որոնք հղում են տվել տվյալ կայքին

Երբեմն մեզ հետաքրքիր է, թե որ կայքերն են հղում տվել այս կամ այն էջին: Նմանատիպ դեպքերում մեզ օգնության է գալիս Գուգլի որոնման հետևյալ ֆիլտրը՝ link: Կայքի անունը:

17 “intitle:index of” բեռնում ենք երաժշտություն, անվճար կայքերից

Դրա համար մեզ օգնության կգա այս հրամանը` “intitle:index of” Ուղղակի ավելացնելով սա ձեր ցանկացած անվան սկզբում դուք կգտնենք այնպիսի կայքէջեր, որտեղից կկարողանաք առանց որևէ գումարի և կարևորը շատ արագ բեռնել այն.

Օրինակ` ”intitle:index of” Fort Minor Mp3

18. site: Առաջին անգամ օգտագործված

Եթե ուզում եք տեսնել օրինակ, թե երբ է TIME.com կայքը նշել Google բառն, ապա որոնեք Google site:TIME.com։

19 Համեմատեք “vs”-ով

Եթե ցանկանում եք համեմատություն անել, ապա գրեք, օրինակ, rice vs. quinoa։ Սակայն հիմնականումայն արդյունավետ է անգլերեն իմանալու դեպքում:

20Փնտրեք նմանատիպ կայքեր

Եթե ցանկանում եք գտնել, օրինակ, Amazon-ի նման կայք ապա պետք է որոնեքայսպես՝ related:amazon.com

21. Ֆիլտրեք

Որոնումից հետո դուք ունեք արդյունքը ֆիլտրելու հնարավորություն։ More բաժնում ևս կան տարբերակներ, իսկ «նախընտրանքներում» հասանելի Advanced Search-ից կարող եք ավելի շատ նշումներ անել։ Tools գործիքն էլ իր հերթին թույլ կտա ֆիլտրել լեզուն ու ամսաթիվը

22.Նորության արժանահավատության ստուգում



Բոլորովին վերջերս, Google-ը ներմուծել է նոր ֆունկցիա, որի շնորհիվ կարելի է ստուգել փաստերի արժանահավատությունը նորությունների բաժնում։ Մեծ նորություններն այժմ ունեն հատուկ բաժին՝ Fact Check անվանմամբ։ Համակարգը առայժմ ստուգում է միայն անգլալեզու նորությունները, իսկ մնացածի համար տրամադրում է նույն ինֆորմացիայի հղում, բայց արդեն ստուգված աղբյուրներից։ Լավ տարբերակ է ստուգել ո՞վ է ստում, իսկ ով՝ ոչ:

23. Վիրտուալ ճամփորդություն դեպի աշխարհի ամենահայտնի թանգարանները

Google ընկերությունը հնարավորություն է տվել այցելել բոլոր հանրահայտ թանգարանները, առանց տանից դուրս գալու:

1. Սկզբում այցելեք http://www.googleartproject.com/

2. հետո սեղմեք ձախ կողմում գտնվող մարդուկին:

3. Բացված էջում ընտրեք այն թանգարանը, որը ուզում եք այցելել և սեղմեք Museum view

Եվ արդեն կարող եք քայլել թանգարանի միջանցքներով:

Google art project` այստեղ հավաքված են հազարավոր հայտնի նկարիչների աշխատանքները աշխարհի ամենամեծ թանգարաններից։ Ընդորում նկարները կարելի է դիտել շատ մանրամասնորեն՝ ընդհուպ մինչև ամենամանր դետալներ։ Բայց ամենահետաքրքիրը՝ որ վիրտուալ կարելի է այցելել հայտնի թանգարաններ և զբոսնել այնտեղ։

24.Իմանալ հիերոգլիֆի նշանակությունը

Շատ քչերը գիտեն, որ Google թարգմանիչում կա ֆունկցիա, որը թույլ է տալիս նկարել սիմվոլներ և հիերոգլիֆներ։ Այնպես որ, եթե հիերոգլիֆ եք տեսել և ուզում եք իմանալ դրա նշանակությունը, ուղղակի նկարեք այն։

25.Կիթառ

Եթե միշտ երազել եք դառնալ կիթառահար, բայց ձեզ ոչ ոք չի նվիրել անհրաժեշտ գործիքը՝ մի տխրեք։ Google-ը ձեզ հնարավորություն կտա նվագել վիրտուալ կիթառով։

26.Քանդել

Google-ը Իսկ եթե որոնողականը ձեզ ինչ-որ բանով նեղացրել է, ապա դուք կարող եք հանգիստ այն քարուքանդ անել։

27.Նկարի որոնում

Եթե մենք ունենք մի հայտնի նկար, սակայն չգիտենք թե ով է հեղինակը, մենք ստիպված ենք բոլոր ծանոթ մարդկանց հարցնել թե ո՞վ է հեղինակը: Այժմ դա այդպես չէ: Google ընկերությունը հնարավորություն է տվել որոնել նկարներ պետք է ընդամենը վերբեռնել նկարը և google-ը կասի թե ինչ է պատկերված նկարում, ցույց կտա այն վայրերը որտեղ էլի կան այդ նկարները և այլն:

1. Այցելեք` http://www.google.ru/imghp?hl=ru&tab=wi

2. Սեղմեք աջ կողմի ֆոտոխցիկին:

3. Սեղմեք Загрузить файл հետո browse և ընտրեք նկարը:

4. Այսքանը անելուց հետո սեղմեք поиск