Ամսաթիվ | 27.10.17-01.12.17 | |
Դասարան | 5-րդ դասարան | |
Ուսուցիչ (ներ) | Խաչատրյան Մերի, Սարգսյան Գայանե, Խաչատրյան Զինաիդա | |
Առարկա | Մայրենի | |
Թեմատիկ միավորը | Երկնքից երեք խնձոր ընկավ | |
Հիմնական գաղափարը կամ բանալի հասկացութ յունը, առնչակից և ընդ հանուր հասկացություն ները | Բանալի հասկացություն- Հեռանկար Առնչակից հասկացություն-Թեմա, ժանր Ընդհանուր հասկացություն- Անհատներ և փոխհարաբերություններ | |
Հետազոտության դրույթ | Մարդկային փոխհարաբերություններում արարքները հիմնականում գործում են բումերանգի սկզբունքով և ճակատագրական են դառնում մարդու համար: | |
Թեման (օրվա կամ շաբաթվա) | Օ-ո-ի ուղղագրությունը և ուղղախոսությունը | |
| | |
Նպատակները | Հասկանալ օ-ո-ի ուղղագրությունը Լսել դիմացինին Բացատրել նոր բառեր, դրանց բացատրությունները, հոմանիշները, հականիշները. Արտահայտել իրենց կարծիքը Որակ (սովորողի նկարագիր) Մտածող, վերլուծող: | Նշումներ (ուսուցիչները նշումներ են կատարում նախօրոք պլանա վորված որևէ քայլի փոփո խության, նոր գաղափարի ի հայտ գալու մասին |
Անհրաժեշտ նյութեր | Դասագիրք, բառարան, գունավոր թերթիկներ | |
Կիրառվող մեթոդներ | Զույգերով աշխատանք, 5-րոպեանոց շարադրանք | |
Ժամանակ | 1-ին դասաժամ - 40 րոպե Ընթացքը, քայլերը | |
5 րոպե | 1. Կազմակերպչական պահ (ներկա-բացակա, անհրաժեշտ նյութերի, պարագաների առկայությունը): Նշումներ մատյանում: | |
րոպե | Յուրացման առաջադրանքների ստուգում: | |
10 րոպե | Բառային թելադրություն (Է-ե): | Դնում են թղթապանակի մեջ: |
5 րոպե | 5-րոպեանոց շարադրանք: Հնօրյա, ոսկեզօծ, մեղմորեն, բնօրրան, օդապարիկ, օրեցօր բառերով կառուցել կապակցված խոսք: | |
10 րոպե | Մի քանիսը ընթերցում են: Անդրադառնում են բառերի գրությանը, բառակազմական աշխատանք կատարում: | |
| Ընդմիջում -5 րոպե 2-րդ դասաժամ | |
15րոպե | Զույգերով աշխատանք: Աշակերտներից մեկը դառնում է ուսուցիչ և նոր նյութը բացատրում է իր աշակերտին (Էջ 35): | |
10 րոպե | Աշակերտներից յուրաքանչյուրը գալիս է գրատախտակի մոտ, գրում օ-ո-ի ուղղագրությանը վերաբերող բառը (բառերը)՝ վեր հանելով օրինաչափությունները: | |
5 րոպե | Ուսուցիչը անդրադառնում է անհասկանալի հարցերին, հստակեցնում, պարզաբանում, որից հետո ամփոփում է դասը: | |
3 րոպե | Յուրացման առաջադրանք Վարժ. 3, 4, 5 (էջ 36) | |
2 րոպե | Ամփոփում. այսօր ի՞նչ արեցինք, ի՞նչ սովորեցինք, ո՞ր կարողությունները և որակները զարգացրինք | |
| | |