СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Полугодовая письменная работа

Категория: Геометрия

Нажмите, чтобы узнать подробности

10-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ամփոփիչ աշխատանք՝ երկրաչափություն առարկայից:

Просмотр содержимого документа
«Полугодовая письменная работа»

Ուսումնական առարկան՝ երկրաչափություն ---------------------------------------------------------

Դասարան՝ 10 (անուն, ազգանուն)

Առաջադրանքների քանակը՝ 8

Ընդհանուր միավորը՝ 15

Առավելագույն միավորը՝ 10

Կիսամյակային գրավոր աշխատանք 2

I տարբերակ


  1. Յուրաքանչյուր պնդման դիմաց նշել՝ ճի՞շտ է, թե՞ սխալ: (3 միավոր)

  1. Եթե α և β հարթությունները զուգահեռ են, ապա α հարթության մեջ ընկած ցանկացած ուղիղ զուգահեռ է β հարթությանը:

  2. Միևնույն հարթությանը ուղղահայաց ցանկացած երկու ուղիղներ զուգահեռ են:

  3. Եթե a ուղիղը զուգահեռ է α հարթությանը, ապա a-ն զուգահեռ է α հարթության մեջ ընկած բոլոր ուղիղներին:

  4. Կետի հեռավորությունը հարթությունից փոքր է այդ կետից հարթությամը տարված թեքի երկարությունից:

  5. Եթե ուղիղը ուղղահայաց է հարթության մեջ գտնվող երկու զուգահեռ ուղիղների, ապա այն ուղղահայաց է հարթությանը:

  6. Տարածության մեջ միևնույն ուղղին ուղղահայաց ցանկացած երկու ուղիղներ զուգահեռ են:

  1. M կետը ընկած չէ ABCD ուղղանկյան հարթության մեջ:

●M

ա) Ո՞ր ուղղով են հատվում ABC և MCB հարթությունները: (1 միավոր)

  1. BM 2) AM 3) AC 4) BC

բ) Ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն CD ուղիղը և MAB հարթությունը: (1 միավոր)

  1. CD-ն զուգահեռ է MAB-ին 2) CD-ն ընկած է MAB-ում 3) CD-ն հատում է MAB-ին



  1. M կետը հավասարահեռ է A և B կետերից, որոնց հեռավորությունը 20 դմ է: Գտնել M կետի հեռավորությունը AB ուղղից,եթե M կետի հեռավորությունը A կետից հավասար է 26 դմ:

M (2 միավոր)











  1. Զուգահեռանիստի բոլոր կողերի գումարը 100 սմ է, իսկ կողմնային կողը՝ 8 սմ: (2 միավոր)



1) Գտնել զուգահեռանիստի հիմքի պարագիծը:



2) Գտնել զուգահեռանիստի անկյունագծի երկարությունը:

  1. Տրված է ABCD քառանիստը:

D (2 միավոր)



A B

C

ա) Քանի կող ունի քառանիստը:

1) 2 2) 4 3) 6 4) 8

բ) Ո՞րն է ADC և CBD նիստերի ընդհանուր կողը:

1) BD 2) AB 3) CD 4) AC

  1. Կանոնավոր եռանկյուն պրիզմայի հիմքի կողմը 4 սմ է, իսկ բարձրությունը՝ 3 սմ: Գտնել պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը:

  1. 12 սմ2 2) 24 սմ2 3) 48 սմ2 4) 36 սմ2 (1 միավոր)







  1. ABCDA1B1C1D1 ուղղանկյունանիստի հիմքը 20 սմ պարագծով քառակուսի է, իսկ լրիվ մակերևույթի մակերեսը երկու անգամ մեծ է կողմնային մակերևույթի մակերեսից: Գտնել ուղղանկյունանիստի անկյունագծի երկարությունը:

  1. 7,5 սմ 2) 3,75 սմ 3) 56,25 սմ 4)   սմ (1 միավոր)







  1. ABCA1B1C1 ուղիղ եռանկյուն պրիզմայի հիմքը AC = 8 և BC = 6 էջերով ուղղանկյուն եռանկյուն է, իսկ պրիզմայի բարձրությունը հավասար է 6: Գտնել պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը: (2 միավոր)















Քննարկված և հաստատված է մ/մ 10.01.2019թ. թիվ 5 նիստով: Միավորը՝

Մ/մ նախագահ՝ /Ք. Սարոյան/

Գնահատականը`


Ուսումնական առարկան՝ երկրաչափություն ---------------------------------------------------------

Դասարան՝ 10 (անուն, ազգանուն)

Առաջադրանքների քանակը՝ 8

Ընդհանուր միավորը՝ 15

Առավելագույն միավորը՝ 10

Կիսամյակային գրավոր աշխատանք 2

II տարբերակ


  1. Յուրաքանչյուր պնդման դիմաց նշել՝ ճի՞շտ է, թե՞ սխալ: (3 միավոր)

  1. Եթե α և β հարթությունները զուգահեռ են, ապա α հարթության մեջ ընկած ցանկացած ուղիղ զուգահեռ է β հարթությանը:

  2. Միևնույն հարթությանը ուղղահայաց ցանկացած երկու ուղիղներ ուղղահայաց են:

  3. Եթե a ուղիղը զուգահեռ է α հարթությանը, ապա a-ն զուգահեռ է α հարթության մեջ ընկած բոլոր ուղիղներին:

  4. Կետի հեռավորությունը հարթությունից մեծ է այդ կետից հարթությամը տարված թեքի երկարությունից:

  5. Եթե ուղիղը ուղղահայաց է հարթության մեջ գտնվող երկու զուգահեռ ուղիղների, ապա այն զուգահեռ է հարթությանը:

  6. Տարածության մեջ միևնույն ուղղին ուղղահայաց ցանկացած երկու ուղիղներ զուգահեռ են:



  1. M կետը ընկած չէ ABCD ուղղանկյան հարթության մեջ:

●M

ա) Ո՞ր ուղղով են հատվում MAB և MCB հարթությունները: (1 միավոր)

  1. BM 2) AM 3) AC 4) BC

բ) Ինչպիսի՞ փոխդասավորություն ունեն CD ուղիղը և MAB հարթությունը: (1 միավոր)

  1. CD-ն զուգահեռ է MAB-ին 2) CD-ն ընկած է MAB-ում 3) CD-ն հատում է MAB-ին



  1. M կետը հավասարահեռ է A և B կետերից, որոնց հեռավորությունը 6 դմ է: Գտնել M կետի հեռավորությունը AB ուղղից,եթե M կետի հեռավորությունը A կետից հավասար է 5 դմ:

M (2 միավոր)











  1. Զուգահեռանիստի բոլոր կողերի գումարը 90 սմ է, իսկ կողմնային կողը՝ 5 սմ: (2 միավոր)



1) Գտնել զուգահեռանիստի հիմքի պարագիծը:



2) Գտնել զուգահեռանիստի անկյունագծի երկարությունը:

  1. Տրված է ABCD քառանիստը:

D (2 միավոր)



A B

C

ա) Քանի կող ունի քառանիստը:

1) 2 2) 4 3) 6 4) 8

բ) Ո՞րն է ADB և CBD նիստերի ընդհանուր կողը:

1) BD 2) AB 3) CD 4) AC

  1. Կանոնավոր եռանկյուն պրիզմայի հիմքի կողմը 5 սմ է, իսկ բարձրությունը՝ 6 սմ: Գտնել պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը:

  1. 90 սմ2 2) 30 սմ2 3) 84 սմ2 4) 36 սմ2 (1 միավոր)







  1. ABCDA1B1C1D1 ուղղանկյունանիստի հիմքը 20 սմ պարագծով քառակուսի է, իսկ լրիվ մակերևույթի մակերեսը երկու անգամ մեծ է կողմնային մակերևույթի մակերեսից: Գտնել ուղղանկյունանիստի անկյունագծի երկարությունը:

  1. 7,5 սմ 2) 3,75 սմ 3) 56,25 սմ 4)   սմ (1 միավոր)







  1. ABCA1B1C1 ուղիղ եռանկյուն պրիզմայի հիմքը AC = 5 և BC = 7 էջերով ուղղանկյուն եռանկյուն է, իսկ պրիզմայի բարձրությունը հավասար է 9: Գտնել պրիզմայի լրիվ մակերևույթի մակերեսը: (2 միավոր)















Քննարկված և հաստատված է մ/մ 10.01.2019թ. թիվ 5 նիստով: Միավորը՝

Մ/մ նախագահ՝ /Ք. Սարոյան/

Գնահատականը`



Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!