СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Способ обмена индивидуальными заданиями

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Способ обмена индивидуальными заданиями»

Թեմա1 ՊԱՐԶ ԹՎԵՐ

Ա. Բնական թվերի շարքից առանձնացնենք այն բոլոր թվերը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց վրա: Այդ թվերի շարքը կունենա այս տեսքը`2,3,5,7,11,13,17,19,…,41,47,…,101,…, որոնցից յուրաքանչյուրն էլ ունի երկու բաժանարար.

Օրինակ`1) 7:1=7, 7:7=1,այսինքն`7 թիվը ունի երկու բաժանարար, քանի որ բաժանվում է միայն 1-ի և ինքն իրեն:


Հարց1. 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,…30 թվերի շարքից առանձնացնել այն թվերը, որոնք բաժանվում են միայն 1-ի և իրենք իրենց:

Հարց2. Քանի՞ բաժանարար ունեն 2,5,11, 29,37,41, 47 թվերից յուրաքանչյուրը և ինչու՞:

Բ. 1-ից մեծ ցանկացած թիվ, որը բաժանվում է միայն 1-ի և ինքն իրեն , անվանում են պարզ թիվ: 1 և 30 թվերի միջև ընկած բոլոր պարզ թվերն են 2,3,5,7,11,13,17,19,23,29: Պարզ թվերը անվերջ շատ են. ամենափոքր պարզ թիվը 2-ն է, ամենամեծ պարզ թիվ չկա: 1-ը պարզ թիվ չէ, քանի որ բաժանվում է միայն 1-ի:

Հարց1. Ո՞ր բնական թվերն են անվանում պարզ:

Հարց2. Գրել 10 և 20 թվերի միջև գտնվող բոլոր պարզ թվերը:

Հարց3. Նշել ամենափոքր և ամենամեծ պարզ թվերը:

Հարց4. Ինչու՞ 1-ը պարզ թիվ չէ:

2-րդ կարգի հարցեր

  1. Գոյություն ունի արդյո՞ք զույգ պարզ թիվ:

  2. 5,6,7,8,12,27,29,42,49,57,52,59,61,87,91 թվերից առանձնացնել պարզ թվերը:

  3. Գրել 30-ից մեծ, բայց 60-ից փոքր բոլոր պարզ թվերը:

  4. Վանդակը փոխարինել բոլոր այն պարզ թվերով , որոնց դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն. ա)8·72, բ)90:40





Թեմա2 ԲԱՂԱԴՐՅԱԼ ԹՎԵՐ

Ա. Բնական թվերի շարքից առանձնացնենք այն բոլոր թվերը, որոնք բաժանվում են 1-ի, իրենք իրենց և գոնե մեկ այլ թվի:

Օրինակ` 4 թիվը բացի 4-ից և 1-ից բաժանվում է նաև 2-ի, 12-ը`12-ից և 1-ից բացի`2-ի,6-ի, 3-ի և 4-ի:

Ահա 30-ից փոքր բոլոր բնական թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ. 4,6,8,9,10,12,14,15,16,18,20,21,22,24,25,26,27,28:


Հարց1. Գրել 2,3,4,10,11,12,13,14,15,16,18,19,21 թվերից յուրաքանչյուրի բաժանարարները:

Հարց2. 2,3,4,10,11,12,13,14,15,16,18,19,21 թվերի շարքից առանձնացնել այն թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ:

Հարց3. Գրել 20-ից փոքր բոլոր այն բնական թվերը, որոնք բացի 1-ից և իրենցից ունեն նաև այլ բաժանարարներ:

Բ. Այն բնական թիվը,որը բացի 1-ից և ինենից ունի նաև այլ բաժանարարներ անվանում են բաղադրյալ թվեր: 1 և 30 թվերի միջև ընկած բոլոր բաղադրյալ թվերն են`4,6,8,9,10,12,14,15,16,18,20,21,22,24,25,26,27,28: 1-ը բաղադրյալ թիվ չէ:

Հարց1. Ո՞ր բնական թվերն են անվանում բաղադրյալ:

Հարց2. 11,12,16,17,18,19,21,22,25,29 թվերից առանձնացնել բաղադրյալ թվերը:

Հարց3. Ինչու՞ են 12,18,21,25,28 թվերը կոչվում բաղադրյալ:


2-րդ կարգի հարցեր

  1. Գրել 30-ից մեծ, բայց 60-ից փոքր բոլոր բաղադրյալ թվերը:

  2. Բաղադրյալ է արդյո՞ք յուրաքանչյուր զույգ թիվ:

  3. Բոլոր բաղադրյալ թվե՞րն են զույգ:

  4. Վանդակը փոխարինել բոլոր այն բաղադրյալ թվերով, որոնց դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն. ա)3·31, բ)60:5