СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Тематические письменные работы из физики

Категория: Физика

Нажмите, чтобы узнать подробности

Тематические письменные работы из физики Максимальная оценка 26 11 класс

Просмотр содержимого документа
«Тематические письменные работы из физики»

4

ՖԻԶԻԿԱ

2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ

ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ №2

Դ ԱՍԱՐԱՆԸ 11 , ԱՄՍԱԹԻՎԸ՝

Ա ԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ ՝

ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ 45 ՐՈՊԵ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԻԱՎՈՐԸ ՝ 26

ՏԱՐԲԵՐԱԿ 1

1. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը: (1 միավոր )

Մագնիսական դաշտ կարելի է ստանալ՝

1) միայն հաստատուն մագնիսի միջոցով:

2) միայն շարժվող լիցքի միջոցով:

3) միայն փոփոխական էլեկտրական դաշտի միջոցով:

4) վերը նշված բոլոր եղանակներով:

2.Ինչպե՞ս են փոխազդում երկու զուգահեռ հասանքակիր հաղորդիչներ, երբ նրանով անցնող հոսանքներն ունեն նույն ուղղությունը: (1 միավոր )

1) Փոխազդեցության ուժը զրո է:

2) Հաղորդիչները ձգում են իրար:

3) Հաղորդիչները վանում են իրար:

4) Կախված հոսանքի մեծությունից՝ հաղորդիչները կձգեն կամ կվանեն իրար:

3. Ո՞ր բանաձևով կարելի է որոշել համասեռ մագնիսական դաշտում ուղիղ հոսանքակիր լարի վրա ազդող Ամպերի ուժի մոդուլը: (1 միավոր )

1) F=IB∆ℓsinα: 3) F=vB∆ℓsinα:

2) F=B∆ℓsinα: 4) F=vBsinα:

4. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը:

Լորենցի ուժն այն ուժն է, որով մագնիսական դաշտն ազդում է ՝(1 միավոր )

1) շարժվող լիցքի վրա: 3) անշարժ մագնիսի վրա

2) հաստատուն մագնիսի վրա: 4) անշարժ լիցքի վրա

5. Էլեկտոնը մտնում է համասեռ մագնիսական դաշտ ՝ ինդուկցիայի գծերին զուգահեռ : Ինչպիսի՞ շարժում կկատարի այն: (1 միավոր )

1) Ուղղագիծ հավասարաչափ շարժում

2) Ուղղագիծ շարժում ՝ աճող արագությամբ

3) Հավասարաչափ շրջանագծային շարժում

4) Ուղղագիծ շարժում ՝ նվազող արագությամբ

6. Կոճի մեջ հաստատուն մագնիս մտցնելիս նրանում արաջանում է էլեկտրական հոսանք: Ինչպե՞ս է կոչվում այդ երևույթը: (1 միավոր )

1) Էլեկտրաստատիկ մակածում

2) Մագնիսական մակածում

3) Էլեկտրամագնիսական մակածում

4) Ինքնամակածում

7. Ի՞նչ միավորով է չափվում մագնիսական դաշտի հոսքը միավորների ՄՀ- ում:

(1 միավոր )

1) 1 Տլ : 3) 1 Վբ :

2) 1 Հն : 4 ) 1 Ֆ:

8. Ինչի՞ց է կախված հաղորդչի ինդուկտիվությունը:(1 միավոր )

1) Հաղորդչի ձևից, չափերից և նրան շրջապատող միյավայրից

2) Հաղորչով անցնող հոսանքի ուժից

3) Հաղորդչի ծայրերին կիրառված լարումից:

4) Միայն հաղորդչի ձևից և չափերից

9. Համեմատեք երկու կոճերի L1 և L2 ինդուկտիվությունները, եթե նույն հոսանքի դեպքում առաջին կոճի մագնիսական դաշտի էներգիայից: (1 միավոր )

1) L1 = 9 L2 3) L1= 3 L2

2) L2 = 9 L1 4) L 2 = 3 L 1

10. Տատանողական կոնտուրի կոնդենսատորը լիցքաթափումից հետո նորից վերալիցքավորում է : Ի՞նչ երևույթով է դա պայմանավորված: (1 միավոր )

1) Իներցիայով:

2) Էլեկտրամագնիսական մակածումով:

3) Ինքնամակածումով:

4) Ջերմաէլեկտրոնային էմիսիայով:

11. Ո՞ր սարքն է աշխատում էլեկտրամագնիսական մակածման երևույթի հիման վրա: (1 միավոր )

1) Էլեկտրական հոսանքի գեներատորը

2) Էլեկտրաշարժիչը

3) Էլեկտրամագնիսը

4) Լազերը

12. Ի՞նչ նպատակով են էլեկտրակայաններում օգտագործում լարումը բարձրացնող տրանսֆորմատորները: (1 միավոր )

1) Էլեկտրահաղորդման գծերում հոսանքի ուժը մեծացնելու համար

2) Հոսանքի տատանումների հաճախությունը փոքրացնելու համար

3) Հոսանքի տատանումների հաճախությունը մեծացնելու համար

4) Էլեկտրահաղորդման գծերում էլեկտրական էներգիայի կորուստները նվազեցնելու համար

13. Ո՞ր տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակիցն է 1-ից մեծ: (1 միավոր )

1) Բարձրացնող տրանսֆորմատորի

2) Ցրացնող տրանսֆորմատորի

3) Որի առաջնային փաթույթի գալարների թիվը փոքր է երկրորդային փաթույթի գալարների թվից

4) Կամայական տրանսֆորմատորի

14. ՈՒղղագիծ հաղորդիչը, որի երկարությունը 0,4մ է, տեղափոխված է համասեռ մագնիսական դաշտում՝ ուղղահայաց նրա ինդուկցիայի վեկտորին, որի մոդուլը 10Տլ է: Որքան է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտի կողմից ազդող ուժը, եթե նրանում հոսանքի ուժը 2Ա է: (2 միավոր )





Պատ.



1 5. Ձևակերպել խցանահանի կանոնը: (1 միավոր )









16. Հաղորդիչ կոնտուր թափանցող մագնիսական հոսքը հավասարաչափ փոխվեց 45Վբ-ով՝ ստեղծելով 15Վ մակածման էԼՇՈՒ: Որքան է մագնիսական հոսքի փոփոխման ժամանակը: (2 միավոր )





Պատ.



17. 0,5 Տլ ինդուկցիայով համասեռ մագնիսական դաշտում նրա ինդուկցիայի գծերին ուղղահայաց ուղղությամբ շարժվում է 0,2 մ երկարությամբ հաղորդիչը: Որքան է հաղորդչի շարժման արագությունը, եթե այնտեղ մակածվում է 0,2Վ ԷԼՇՈՒ:

(2 միավոր )





Պատ.

18. Որքան է կոճի ինդուկտիվությունը , եթե 0,2Ա հոսանքի ուժի դեպքում կոճում առաջացած մագնիսական հոսքը 0,6 Վբ է: (2 միավոր )





Պատ.

19. 10 Օմ դիմադրությամբ և 0,5 Հն ինդուկտիվությամբ սոլենոիդի ծայրերին կիրառված է 60Վ լարում:

1) Որքան է սոլենոիդով անցնող հոսանքի ուժը: (2 միավոր )





Պատ.



2) Որքան է սոլենոիդի մագնիսական դաշտի էներգիան: (2 միավոր )





Պատ.

ՖԻԶԻԿԱ

2-ՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ

ԹԵՄԱՏԻԿ ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ №2

Դ ԱՍԱՐԱՆԸ 11 , ԱՄՍԱԹԻՎԸ՝

Ա ԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ ՝

ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ 45 ՐՈՊԵ

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԻԱՎՈՐԸ ՝ 26

ՏԱՐԲԵՐԱԿ 2

1. Ո՞ր դեպքում է շարժվող լիցքավորված մասնիկի շուրջ առաջանում մագնիսական դաշտ: (1 միավոր )

1) Միայն այն դեպքում, երբ մասնիկը շարժվում է արագացումով

2) Միայն այն դեպքում, երբ մասնիկը շարժվում է հավասարաչափ

3) Մասնիկի կամայական շարժման դեպքում

4) Ոչ մի դեպքում

2.Ինչպե՞ս են փոխազդում երկու զուգահեռ հասանքակիր հաղորդիչներ, երբ նրանով անցնող հոսանքներն ունեն տարբեր ուղղություններ (1 միավոր )

1) Փոխազդեցության ուժը զրո է:

2) Հաղորդիչները ձգում են իրար:

3) Հաղորդիչները վանում են իրար:

4) Կախված հոսանքի մեծությունից՝ հաղորդիչները կձգեն կամ կվանեն իրար:

3. Ինչպե՞ս կփոխվի ուղիղ հոսանքակիր հաղորդչի վրա ազդող Ամպերի ուժի մոդուլը , եթե մագնիսական ինդուկցիայի մոդուլը մեծացնենք երեք անգամ, իսկ հոսանքի ուժը փոքրացնենք երեք անգամ: (1 միավոր )

1) Կմեծանա 9 անգամ 3) Փոքրացավ 3 անգամ

2) Կփոքրանա 9 անգամ 4) Կմնա նույնը

4.Ո՞ր հատկությամբ օժտված չէ Լորենցի ուժը: (1 միավոր )

1) Լիցքավորված մասնիկին հաղորդում է կենտրոնաձիգ արագացում

2) Լիցքավորված մասնիկին շարժման ժամանակ աշխատանք է կատարում

3) Փոխում է լիցքավորված մասնիկի արագության ուղղությունը

4) Ուղղահայաց է լիցքավորված մասնիկի արագությանը

5. Ինչպե՞ս կշարժվի լիցքավորված մասնիկը համասեռ մագնիսական դաշտում, եթե նրա սկզբնական արագությունն ուղղահայաց է մագնիսական ինդուկցիայի վեկտորին: (1 միավոր )

1) Շրջանագծով 3) Ուղիղ գծով

2) Պարաբոլով 4) Պարուրագծով

6. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը: (1 միավոր )

Ֆարադեյը հայտնաբերեց՝

1) հոսանքակիր հաղորդչի շրջակայքում տեղադրված մագնիսական սլաքի շեղման երևույթը

2) երկու զուգահեռ հոսանքակիր հաղորդիչների փոխազդեցության երևույթը

3) մագնիսը կոճի մեջ մտցնելիս կոճում էլեկտրական հոսանքի առաջացման երևույթը

4) երկու մագնիսական սլաքների փոխազդեցության երևույթը

7. Որքա՞ն է 2 Տլ ինդուկցիայով համասեռ մագնիսական դաշտի հոսքը 0,04 մ2

մակերես ունեցող հարթ շրջանակով , եթե մագնիսական դաշտի ինդոիկցիայի վեկտորը շրջանակի մակերևույթի նորմալի հետ կազմում է 600 անկյուն : (1 միավոր )

1) 0, 02 Վբ 3) 0, 04 Վբ

2) 0, 02 √3 Վբ 4) 0, 04 √3 Վբ

8. Ինչի՞ց է կախված հաղորդչի ինդուկտիվությունը:(1 միավոր )

1) Հաղորդչի ձևից, չափերից և նրան շրջապատող միյավայրից

2) Հաղորչով անցնող հոսանքի ուժից

3) Հաղորդչի ծայրերին կիրառված լարումից:

4) Միայն հաղորդչի ձևից և չափերից

9. Ինչպե՞ս է կփոխվի կոճի մագնիսական դաշտի էներգիան, հոսանքի ուժը մեծացնենք չորս անգամ: (1 միավոր )

1) Կմեծանա 4 անգամ 3) Կմեծանա 16 անգամ

2) Կփոքրանա 4 անգամ 4) Կփոքրանա 16 անգամ

10. Տատանողական կոնտուրի կոնդենսատորը լիցքաթափումից հետո նորից վերալիցքավորում է : Ի՞նչ երևույթով է դա պայմանավորված: (1 միավոր )

1) Իներցիայով:

2) Էլեկտրամագնիսական մակածումով:

3) Ինքնամակածումով:

4) Ջերմաէլեկտրոնային էմիսիայով:

11. Կկարգավորի ՞ արդյոք տրանսֆորմատորը հաստատուն հոսանքը: (1 միավոր )

1) Կարող է

2) Կարող է , եթե հոսանքի ուժը շատ մեծ է

3) Կարող է , եթե հոսանքի ուժը շատ փոքր է

4) Չի կարող

12. Ի՞նչ նպատակով են էլեկտրակայաններում օգտագործում լարումը բարձրացնող տրանսֆորմատորները: (1 միավոր )

1) Էլեկտրահաղորդման գծերում հոսանքի ուժը մեծացնելու համար

2) Հոսանքի տատանումների հաճախությունը փոքրացնելու համար

3) Հոսանքի տատանումների հաճախությունը մեծացնելու համար

4) Էլեկտրահաղորդման գծերում էլեկտրական էներգիայի կորուստները նվազեցնելու համար

13. Ո՞ր տրանսֆորմատորի տրանսֆորմացիայի գործակիցն է 1-ից մեծ: (1 միավոր )

1) Բարձրացնող տրանսֆորմատորի

2) Ցրացնող տրանսֆորմատորի

3) Որի առաջնային փաթույթի գալարների թիվը փոքր է երկրորդային փաթույթի գալարների թվից

4) Կամայական տրանսֆորմատորի

14. ՈՒղղագիծ հաղորդիչը, որի երկարությունը 0,4մ է, տեղափոխված է համասեռ մագնիսական դաշտում՝ ուղղահայաց նրա ինդուկցիայի վեկտորին, որի մոդուլը 10Տլ է: Որքա՞ն է հոսանքակիր հաղորդչի վրա մագնիսական դաշտի կողմից ազդող ուժը, եթե նրանում հոսանքի ուժը 2Ա է: (2 միավոր )





Պատ.

15. Ձևակերպել խցանահանի կանոնը: (1 միավոր )







16. Հաղորդիչ կոնտուր թափանցող մագնիսական հոսքը հավասարաչափ փոխվեց 45Վբ-ով՝ ստեղծելով 15Վ մակածման էԼՇՈՒ: Որքա՞ն է մագնիսական հոսքի փոփոխման ժամանակը: (2 միավոր )





Պատ.



17. 0,5 Տլ ինդուկցիայով համասեռ մագնիսական դաշտում նրա ինդուկցիայի գծերին ուղղահայաց ուղղությամբ շարժվում է 0,2 մ երկարությամբ հաղորդիչը: Որքա՞ն է հաղորդչի շարժման արագությունը, եթե այնտեղ մակածվում է 0,2Վ ԷԼՇՈՒ:

(2 միավոր )





Պատ.

18. Որքա՞ն է կոճի ինդուկտիվությունը , եթե 0,2Ա հոսանքի ուժի դեպքում կոճում առաջացած մագնիսական հոսքը 0,6 Վբ է: (2 միավոր )





Պատ.

19. 10 Օմ դիմադրությամբ և 0,5 Հն ինդուկտիվությամբ սոլենոիդի ծայրերին կիրառված է 60Վ լարում:

1) Որքա՞ն է սոլենոիդով անցնող հոսանքի ուժը: (2 միավոր )



Պատ.



2) Որքա՞ն է սոլենոիդի մագնիսական դաշտի էներգիան: (2 միավոր )



Պատ.


Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!