ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄ
Ամբողջի՝ երկու անհավասար մասերի հատումը կլինի կատարյալ, եթե փոքր ու մեծ մասերը հարաբերեն այնպես,
ինչպես մեծ մասն ու ամբողջը:
Ամբողջի այդպիսի հատումը
կոչվում է ՈՍԿԵ ՀԱՏՈՒՄ
1
1- φ
φ
φ
1- φ
φ
φ≈0,62
1
Երկրաչափական կառուցումներում ոսկե հատում ստանալու համար հատվածը պետք
է տրոհել φ:1 համամասնությամբ:
0,62:1
Այս զարմանահրաշ համամասնությունը բավականին համատարած բնույթ ունի: Այն սերտորեն կապված է ֆիբոնաչիի թվի հետ`1,1,2,3,5,8,13,21,34,…
1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, ... .
Եթե վերցնենք Ֆիբոնաչչիի շարքի որևէ հաջորդական զույգ և բաժանենք մեծ թիվը փոքրի, ապա մեր արդյունքը կմոտենա ոսկե հատմանը : Ֆիբոնաչչիի հաջորդականության հայտնագործումից հետո բնության մեջ հայտնաբերվեցին երևույթներ խիստ հիշեցնող Ֆիբոնաչչիի շարքի հաջորդականությունը: Դրանցից մեկը կոչվում է ֆիլլոտակսիս
/տերևադասավորություն/ համաձայն որի դասավորված են արևածաղիկի սերմերը ծաղկի մեջ: Այդ հաջորդականությունն ունի մի շարք հետաքրքիր մաթեմատիկական հատկանիշներ:
Իտալական Պիզա քաղաքում Ֆրիդրիխ Գոգենշտաուֆենի պալատներում ապրում և աշխատում էր միջնադարի եվրոպական գիտնականներից մեծագույնը՝ Լեոնարդո Պիզանոն, Ֆիբոնաչի անունով, որ նշանակում էր «Բոնաչչիի զավակ»: Ֆիբոնաչչիի ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ: Ընդունված է համարել, որ նա ծնվել է 1170-ին: Ֆիբոնաչչին, ապրելով մոտ 58 տարի, վարել է արկածներով ու բացահայտումներով լի հետաքրքիր կյանք:
Իմ հայրը, ծագումով Պիզայից, ծառայում էր Աֆրիկայում, Բուժիի մաքսատանը: Նա ինձ Բուժի տարավ իր հետ ուսումնասիրելու հաշվելու արվեստը: Իննը հնդկական նշաններով հաշվելու զարմանալի արվեստն ինձ այնքան դուր եկավ, որ ես ցանկացա իմանալ, թե ինչ է հայտնի այդ արվեստի մասին Եգիպտոսում, Հունաստանում,Սիրիայում, Սիցիլիայում և Պրովանսում: Այցելելով այս բոլոր երկրները, ես համոզվեցի, որ հաշվելու հնդկական համակարգը ամենակատարյալն է»:
Շատ ուսումնասիրողների կարծիքով` հենց ոսկե հատումը կիրառելու շնորհիվ են ձեռք բերում կերպարվեստի, ճարտարապետական, երաժշական ստեղծագործությունների գեղարվեստական տպավորչությունը և գրավչությունը:
Հին հունական հանրահայտ Պարթենոն տաճարի կառուցման ժամանակ կիրառվել է ոսկե հատումը:
Պարթենոն
Ֆիբոնաչիի թվերը հաճախ են հանդիպում բնության մեջ : Օրինակ այդ թվերին համապատասխան են դասավորված տերևները կոթունի վրա : Տերևների յուրաքանչյուր երկու զույգերի միջև երրորդը գտնվում է ոսկե հատման կետում : Ոսկե հատման սկզբունքով են դասավորված նաև որոշ ծաղիկների թերթիկները և սերմերը պտուղների մեջ :
Ոսկե համամասնությունը օգտագործում էին նաև քանդակագործները: Հայտնի է Ապոլոնի արձանի համամասնությունը:
Անդրադառնալով գեղանկարչության ոսկե հատման օրինակներին,մենք չենք կարող անտեսել Լեոնարդո դա Վինչիի աշխատանքները:
Ուշադիր նայեք Մոնա Լիզայի դիմանկարին: Կտավի կոնպոզիցիան կառուցված է ոսկե եռանկյուններով:
Մարդու մարմնի և նրա տարբեր մասերի համամասնությունները:
Ոսկե հատման բազմազան դրսևորումներ առկա են ողջ
տիեզերքում:
Ոսկե ուղղանկյունը» բաժանվում է քառակուսու և մեկ այլ փոքր, «ոսկե ուղղանկյան», որը ևս բաժանվում է քառակուսու և այլ «ոսկե ուղղանկյան»: Այս բաժանումը կարող է անվերջ շարունակվել:
ՈՍԿԵՊԱՐ
ՄԱՍՏԱՐԱ
ԿԱԹՈՂԻԿԵ
Օգտագործվող տեսանյութեր
www.youtube.com/watch?v=ZAcyGOzEGGg- երաժշտություն
www.youtube.com/watch?v=KaHZD23zH5I-երաժշտություն
www.youtube.com/watch?v=0sUyIOO9HMo
www.youtube.com/watch?v=8VJgmiH92Yw
www.youtube.com/watch?v=ChroX6eJmf0
www.youtube.com/watch?v=c3SVIQBXMnA