СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Ուսուցիչն իր աշխատանքները գիտամեթոդական բարձր մակարդակով կազմակերպելու համար պետք է ունենա մաթեմատիկայի ծրագրեր,
տարրական դասարանների ծրագրեր, ինչպես նաև գիտամեթոդական ձեռնարկներ,ուսուցչի համար գրված ուղեցույցներ, մեթոդական գրականություն և հոգեբանամանկավարժական գրականություն։
Ուսուցման ամենահիմնական, ամենաէական միջոց է հանդիսանում դասագիրքը,որը գրված է ծրագրին համապատասխան և բացահայտում, կոնկրետացնում, ցույց է տալիս,թե ծրագրով նախատեսած հարցերը, երբ ի՞նչ հաջորդականությամբ,ի՞նչ մակարդակով պետք է ուսուցանել։Եթե ուսուցիչը ուշադրություն չդարձնի դասգրքերին,ապա շատ հարցեր կուսուցանի հին մեթոդներով։Դասագիրքը գրված է աշակերտների համար։Դա ուսուցիչը պետք է իմանա և օգտվի ոչ միայն լրացուցիչ վարժություններ,հետաքրքրաշարժ խնդիրների բաժիններից,այլ գիտամեթոդական գրականությունից, որոնցից ընտրի այնպիսիառաջադրանքներ,որոնք կնպաստեն ոչ միայն նոր նյութի յուրացմանը,այլև՝ նրա ամրապնդմանը։Դասագիրքն է որոշում թեմաների ուսուցման համակարգն ու հաջորդականությունը։
Դասագրքում տրված առաջադրանքների համակարգից ուսուցիչը ինքն է ընտրում տանը և դասարանում տրվող հանձնարարությունը, ինքն է որոշում ի՞նչ լուծի,ի՞նչ քանակով,ի՞նչ հաջորդականությամբ, կախված աշակերտների կողմից թեմայի յուրացումից։
Տարրական դասարանների մաթեմատիկայի դասագրքերը․
1. Արտացոլում են ծրագրում նշված հիմնական բաժինները (երկրաչափական նյութ,հանրահաշվական նյութ,մեծություններ և այլն )։
2.Դասգրքերը կառուցված են ըստ դասերի,որն ուսուցչին օգնում է,թե անցած թեմաներից ինչը պետք է կրկնել նոր նյութը ուսումնասիրելու համար,նոր նյութը ի՞նչ ծավալով և հերթականությամբ պետք է ուսուցանել։
3.Դասգրքերում շատ են վերացական, տրամաբանական առաջադրանքները,որոնք նպաստում են զարգացնելու ունակությունները և հմտությունները։
4.Գիտելիքների ձեռք բերման աշխատանքում մեծ դեր է կատարում աշակերտների ինքնուրույն աշխատանքը դասագրքի վրա։Վարժությունների համակարգը դասագրքում տրված է այնպես,որ երեխաները դիտելու,համեմատելու միջոցով ձեռք բերեն ինքնուրույն հանձնարարություններ կատարելու ունակություններ։
© 2020, Сукисян Мерри Геворговна 209