СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ
Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно
Скидки до 50 % на комплекты
только до
Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой
Организационный момент
Проверка знаний
Объяснение материала
Закрепление изученного
Итоги урока
Մաթեմատիկայի ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է։Մաթեմատիկայի դասի առանձնահատկություններից է,որ մի դասի ընթացքում դիտարկվում են տվաբանական,հանրահաշվական,երկրաչափական նյութեր։Տեսական և գործնական նյութերը դիտաիկվում են փոխկապակցված։Տարրական դասարաններում մաթեմատիկայի դասերը բաժանվում են չորս տիպերի․
1.ԽԱՌԸ ՏԻՊԻ ԴԱՍ (համակցված)։Այս դասի կառուցվածքն է․
ա)կազմակերպչական մաս,բ)տնային աշխատանքների ստուգում,գ) բանավոր հաշիվ,դ)կրկնություն,ե)նոր նյութի ուսուցում և ամրապնդում,զ)տնային աշխատանքների հանձնարարում,է)աշխատանքների ամփոփում։
2.ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍ։Կառուցվածքն է․
ա)անցած նըութերից այն հարցերի կրկնությունը,որոնք պետք է նպաստեն նոր նյութի ուսուցմանը,
բ)նոր նյութի ուսուցում և ամրապնդում,
գ)տնային աշխատանքների հանձնարարում,
դ)աշխատանքների ամփոփում։
3.ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ,ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԴԱՍ։Այս դասի ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվում է աշակերտների կողմից վարժողական բնույթի օրինակների լուծմանը։Կառուցվածքն է․
ա)աշակերտների գիտելիքների,ունակությունների և կարողությունների ցուցաբերում,
բ)աշակերտների կողմից տարբեր վարժությունների ինքնուրույն կատարում,
գ)տնային աշխատանքների հանձնարարում,
դ)աշխատանքների ամփոփում։
4.ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԱՍ։Աշակերտների գիտելիքների ստուգումը կատարվում է յուրաքանչյուր դասի ընթացքում այնպես,որ ստուգվեն բոլոր աշակերտների գիտելիքները և գնահատվեն։Կառուցվածքն է․
ա)դասի նպատակի հաղորդում աշակերտներին,
բ)որոշ մեկնաբանումներ ստուգողական աշխատանքները կատարելու համար,
գ)աշակերտների կողմից ինքնուրույն աշխատանքների կատրում,
դ)գրավոր աշխատանքի ստուգում և գնահատում։
© 2020, Сукисян Мерри Геворговна 1727