СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

План открытого урока

Категория: Математика

Нажмите, чтобы узнать подробности

Բ Ա Ց   Դ Ա Ս Ի   Պ Լ Ա Ն, առարկան՝  մաթեմատիկա, դասարանը՝ 5-րդ

Դասի թեման՝    Ճառագայթ, ուղիղ, հարթություն:

       Նոր  դաս՝    Սանդղակներ  և  կոորդինատային  ճառագայթ:

Просмотр содержимого документа
«План открытого урока»

Բ Ա Ց Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն

Ամսաթիվը՝ 25.11.2019 թ.

Առարկան՝ մաթեմատիկա

Դասարանը՝ 5-րդ


Դասի թեման՝ Ճառագայթ, ուղիղ, հարթություն:

Նոր դաս՝ Սանդղակներ և կոորդինատային ճառագայթ:


Դասի նպատակը՝


  • Իմանալ ի՞նչ է ճառագայթը, ուղիղը և հարթությունը:

  • Իմանալ, թե ինչպես են նշանակվում ճառագայթը և ուղիղը:

  • Իմանալ երկու ուղիղների փոխադարձ դիրքը հարթության վրա/հատվող և զուգահեռ ուղիղներ/:

  • Ընկալել հարթությունը որպես բոլոր ուղղություններով անսահմանափակ հարթ մակերևույթ:

  • Կարողանալ տրված կետից քանոնի միջոցով գծել ճառագայթ և երկու կետերով գծել հատված և ուղիղ:


Սովորողի ուսումնական ակնկալիքները՝


• Իմանալ,թե ինչ է սանդղակը

• Գիտենալ բնական թվի կոորդինատի հասկացությունը

• Ընկալել կոորդինատային ճառագայթը որպես մի ուղղությամբ անվերջ սանդղակ, և բնական
թվերի երկրաչափական ներկայացման միջոց:

• Կարողանալ գծել կոորդինատային ճառագայթ, և նրա վրա նշել տրված բնական թիվը:


Արժեքային համակարգՁևավորել երկրաչափական լեզվի գործածման, գծապատկերման կարողություններ, նպաստել պատկերային մտածողության, հասկացություններ սահմանելու կարողությունների զարգացմանը:

Անհրաժեշտ պարագաներ` պաստառ, քանոն, ջերմաչափ, ժամացույց, ճնշումը չափելու սարք:

Կիրառվող մեթոդներ` մտագրոհ, ԳՈւՍ

Հիմնական հասկացություններ` սանդղակ, կոորդինատային ճառագայթ, միավոր հատված:

Դասի ընթացքը

  • Խթանում

  • Իմաստի ընկալում

  • Կշռադատում

  • Գնահատում և տնային աշխատանքի հանձնարարություն

1. Խթանում

Ստուգել տնային աշխատանքները, անդրադարձ կատարել անհասկանալի հարցերին:

Հարցերի միջոցով ամփոփել դասը:


  1. Ի՞նչ է ճառագայթը:

  2. Ի՞նչ է հատվածը:

  3. Ի՞նչ մեծություններով և գործիքներով են չափվում հատվածները:

  4. Սահմանել ուղիղը,հարթությունը, հատվող և զուգահեռ ուղիղները:

  5. Ինչպե՞ս են նշանակվում հատվածը, ճառագայթը և ուղիղը:




2. Իմաստի ընկալում


Գիտեմ

Ուզում եմ սովորել

Սովորեցի







Նշել, որ հարթության վրա բացի ճառագայթներից կան նաև կոորդինատային ճառագայթներ:

Ներկայացնել ինչ է սանդղակը, ի՞նչ նպատակներով են կիրառվում սանդղակները:Ի՞նչ ենք հասկանում միավոր հատված ասելով:Ի՞նչ է կետի կոորդինատը:





3. Կշռադատում

Ի՞նչ նոր հասկացություններ սովորեցին։ Առաջարկվում է աշակերտներին գծել կոորդինատային ճառագայթ, նշել սկզբնակետը, բաժանել միավոր հատվածների:Լուծել վարժություն 686/ա,բ,գ/,687/ա/ :



Կատարել գնահատում:

Հանձնարարել տնային աշխատանք Կետ 29, խնդիր 686/դ,ե,զ/,687/բ/ էջ96։



Ուսուցիչ՝ Ե. Հովհաննիսյան





Խումբ 1

Գծել և նշանակել հատվող ուղիղներ:







Գծել |AB|= 2 սմ և |CD|= 3 սմ երկարությամբ հատվածներ:







Խումբ 2

Գծել և նշանակել զուգահեռ ուղիղներ:









A B C

|AB|= 2 սմ և |BC|= 5 սմ հաշվել |AC| հատվածի երկարությունը:





Խումբ 3

Գծել հատված, ճառագայթ և նշանակել դրանք:









A B C

Քանի՞ հատված է ստացվել: